ԱՐՄԵԴՏԵԽՆԻԿԱ-ն ձգտում է բարելավել այն մարդկանց կյանքը, ում մենք ծառայում ենք՝ առողջապահական լուծումների բարեխիղճ և պատասխանատու մատակարարման միջոցով:
Ազնվություն և բարեխղճություն
Մեր այս սկզբունքները թույլ են տալիս մեզ հասկանալ թե ով ենք մենք, և շարժիչ ուժ են հանդիսանում մեր անհատական և կոլեկտիվ զարգացման ճանապարհին:
Դժվար և տքնաջան աշխատանք
Այլ մարդկանց պահանջմունքների բավարարումը մեր աշխատանքի իմաստն է: Մեր հաճախորդները շատ են մեզանից պահանջում, ուստի մենք մեզանից ավելին ենք պահանջում:
Համագործակցություն և համատեղ աշխատանք
Մենք կոլեկտիվ ենք, և աշխատում ենք հասարակության համար: Առանձին յուրաքանչյուրիս արածը ոչինչ չարժե, ամեն ինչ կախված է համագործակցությունից և համատեղ աշխատանքից:
Հարգանք և վստահություն
Մեր բոլոր արարքներով մենք ցույց ենք տալիս մեր հարգանքը հաճախորդների նկատմամբ: Փոխադարձ հարգանքն ու վստահությունը հիմք են հանդիսանում մեր բոլոր հարաբերությունների և մեր հեղինակության համար:
Աշխատանքային էթիկա և պատասխանատվություն
Մեր յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու է այն դերի համար, որն ունի ընկերության հաջողության հասնելու և հաճախորդների դրական արձագանքի : Մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել մեր պատասխանատվությունը մեր, մեր աշխատանքի, մեր հաճախորդների և մեր գործընկերների նկատմամբ:
© 2025 "Ar.Medtechnica" LLC, ARMEDTECHNICA™