Մեր գրասենյակի շենքը |
«Ար.Մեդտեխնիկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012թ-ին: Մեր ընկերությունը զբաղվում է բժշկական սարքավորումների, տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Մենք իրականացնում ենք նաև բժշկական սարքավորումների սպասարկում, վերանորոգում, ինչպես նաև բժշկական անձնակազմի վերապատրաստում: Հիմնվելով մեր ընկերության գործարար ավանդույթների և մասնագիտական մեծ փորձի վրա՝ մենք հանդիսանում ենք բժշկական տեխնիկա մատակարարող Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, և մեր հաճախորդներին միշտ առաջարկում ենք բարձր որակի սպասարկում, լավագույն տեխնիկա համաշխարհային առաջատար արտադրողների կողմից: Չնայած ընկերության գոյության կարճ ժամանակահատվածին՝ ընկերությունն արդեն հասցրել է ճանաչում և բարի համբավ ձեռք բերել Հայաստանի շուկայում: Մենք ներդնում ենք մեր ջանքերն ու մրցակցային առավելությունները՝ հաճախորդներին առաջարկելու ամենաբարձր որակի ծառայություններ և լավագույն տեխնիկական լուծումներ: |
© 2023 "Ar.Medtechnica" LLC, ARMEDTECHNICA™